Հյուսիսային Իռլանդիայում XIX դարում կառուցված պատմական Հոսֆորդ ամրոցի մի մասը, որտեղ ամերիկյան հանրաճանաչ «Գահերի խաղը» սերիալի նկարահանումներն են տեղի ունեցել, վաճառվում է 656 հազար դոլարով։ Այս մասին հաղորդում է «360» հեռուստաալիքը։
Ամրոցի արժեքն ավելի քիչ է, քան Լոս Անջելեսում բնակարանի գինը և մոտավորապես հավասար է Լոնդոնում տան արժեքին։ Հետաքրքրված գնորդներին սպասվում է 6 բազմահարկ բնակարան՝ XIX դարի առաստաղով և բուխարիով։

Կառուցման պահից մինչև 1921-ն ամրոցում բնակվել է Հոսֆորդ ընտանիքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այնտեղ զորքեր են տեղակայվել, իսկ հետո ամրոցը հյուրանոցի է վերածվել։
«Գահերի խաղ»-ում Ռոբ Սթարքն այս ամրոցում է մահապատժի ենթարկում Ռիքարդ Քարսթարքին։
https://www.youtube.com/watch?v=CZEZaHqYm5A











































