Friday, 24 07 2026
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում

Հերթական սկանդալային բացահայտումը․ օլիգարխիայի անկումը՝ դրական վիճակագրության ֆոնին

ՊԵԿ-ը տեղեկատվություն է տարածել, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5․2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։ Այս տեղեկատվությունը սկանդալային է՝ գումարի արտառոց չափերի առումով։ Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի ստվերային ծավալներ ունի քրեաօլիագրխիայի ազդեցության տակ գտնվող բիզնեսը, եթե մի հոլդինգի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է աստղաբաշխական գումարի խախտում։ Հուսադրողն այն է, որ բարձրացել է ՊԵԿ գործունեության արդյունավետությունը, ինչի շնորհիվ օլիգարխը հարկադրված կլինի բյուջե վերադարձնել պետությունից, ըստ էության, թաքցված հինգ միլիարդ դոլարը։

Նախորդ տարվա համեմատ՝ բացարձակ թվով զգալի շատ է հավաքվել՝ ավելի քան 68.5 մլրդ դրամ: Այս թվերը խոսուն են և վկայում են կոռուպցիոն ռիսկերի նվազման, ստվերային տնտեսության կրճատման մասին։

Քրեաօլիգարխիան ծանր օրեր է ապրում՝ բոլոր հարթություններում առերեսվելով իրավապահ մարմինների, խոշոր, աննախադեպ բացահայտումների հետ։ Շուրջ քսան տարի քրեաօլիգարխիան վիշապի պես նստել էր Հայաստանի ճանապարհին՝ շրջափակելով երկրի զարգացման բոլոր ուղիները։

Անցած քսանամյակում երկրի հիմնական բնութագրերն էին դարձել համատարած աղքատությունն ու արտագաղթը, հուսահատությունն ու ապատիան։

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների հասցրած ամենամեծ վնասն այն է, որ նրանք մարդկանց մոտ սպանել էին ապագայի հանդեպ հավատը, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիներ հեռանում էին Հայաստանից՝ փորձելով բարեկեցիկ կյանքի ու ինքնադրսևորման հնարավորություններ փնտրել օտար երկրներում։ Հայաստանը կանգնած էր հումանիտար աղետի շեմին ու հաճախ թվում էր՝ դեմոգրաֆիկ քաղաքականության հետևանքով հասարակության կառուցվածքն այնպես է ձևախեղվել, որ երկրում հնարավոր չէ ակնկալել որակական փոփոխություներ։ Հասարակության տոտալ լյումպենացման հետևանքը դարձան անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները, երբ տաս հազար դրամի շուրջ ձևավորվեց քրեաօլիգարխիայի ու հասարակության մեծ մասի կոնսենսուսը։

Այս համատեքստում քչերն էին հավատում հեղափոխության հաղթանակին, սակայն այն թերևս մեր հասարակության դիմադրության վերջին փորձն էր, ֆենոմենալ, անբացատրելի մի երևույթ, որը թույլ տվեց բեկել Հայաստանի զարգացման ընթացքը։

Հեղափոխութունը իրավիաճակը փոխել է արմատապես։ Քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման շնորհիվ ոչ միայն աշխուժություն է նկատվում տնտեսական կյանքում, այլ մարդկանց մոտ արթնացել է հավատը երկրի ապագայի հանդեպ, ինչն արդեն չափելի է ԱՎԾ-ի հրապարակած վիճակագրական տվյալներով։ Ապրիլի 1-ի համեմատ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է ընդամենը 100 մարդով․ այսինքն՝ հեղափոխության շնորհիվ արտագաղթը կանգնել է, որը պոզիտիվ արդյունք է ու աննախադեպ ցուցանիշ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում։ Եթե դեմոգրաֆիկ ցուցանիշը համադրում ենք կառավարության հակակոռուպցիոն և հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականության հետ, ապա Հայաստանում իրական նախադրյալներ են ստեղծվել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և հայրենադարձության համապարփակ ծրագիր մշակելու համար։

Արտագաղթի կասեցումը ամենախոսուն վիճակագրական ցուցանիշն է, որը վկայում է Հայաստանի իշխանության նկատմամբ աննախադեպ բարձր հանրային վստահության մասին։ Մարդիկ փախչում էին քրեաօլիգարխիայից, իրավական «բեսպրեդելից»․ եթե արտագաղթը կանգնել է, ապա հասարակությունը վստահ է, որ Հայաստանում հակահեղափոխությունը պարտված է։

Հայաստանի պետական պարտքը նվազման միտում է դրսևորում: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ հունիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 704.240 մլն դոլար: Մայիս ամսի համեմատ հունիսին պետական պարտքը նվազել է 50.243 մլն դոլարով: Այդ թվում՝ արտաքին պարտքը ևս նվազում է: Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 449.200 մլն դոլար, որը մայիսի համեմատ նվազել է 45.065 մլն դոլարով: Այս թվերն ինքնին վկայում են հարկային մուտքերի ավելացման մասին։

Դեռևս տնտեսության վերականգնման ծավալները թույլ չեն տալիս փոփոխություններն առարկայական դարձնել շարքային մարդկանց կենցաղում, սակայն մակրոտնտեսական ցուցանիշները պոզիտիվ են, որոնք, վաղ թե ուշ, դրականորեն ազդելու են մարդկանց կենսամակարդակի վրա։

ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով՝ արտագաղթը կանգնել է, իսկ Հայաստանի արտաքին պարտքը նվազել է: Երկիրը վերջապես երկիր է դառնում՝ ապագայի ու զարգացման իր տեսլականով, երազանքներ ունեցող քաղաքացիներով: ԱՎԾ-ի հրապարակած այսօրվա ցուցանիշները հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի լոկալ, սակայն շատ կարևոր դրսևորումներ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում