«Ամռանը, երբ որ սկսվում է Հայաստանից արտահանվել գյուղմթերքը, արտահանման ծավալները մեծապես գերազանցում են ներմուծման ծավալներին, բայց սա ժամանակավոր երևույթ է: Ձմեռնամուտին կգերազանցեն ներմուծման ծավալները,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:
Արտահանողների միության նախագահի խոսքով՝ արտահանումը 20 տոկոսով ավելացել է: «Նոր Հայաստանում արտահանման ոլորտում բավականին աշխուժություն է տիրում առաջին հերթին մաքսատան շնորհիվ: Մաքսատանը որևէ մեկը կաշառք չի վերցնում, նախորդ տարիներին, օրինակ, ծիրանն ուներ հատուկ գին, որը պետք է վճարվեր, որպեսզի թույլատրեին ծիրան արտահանել երկրից»,- նշեց Մխչյանը:
Նա նաև ընդգծեց, որ ցանկացած երկրում պետք է ներկայանալ որակյալ ապրանքով. «Անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվում՝ ստեղծելու այնպիսի արժեքներ, որոնք մրցունակ լինեն եվրոպական շուկաներում: Եվրոպական շուկայի և ԵԱՏՄ շուկայի ստանդարտները տարբեր են»:
«Պետք է ալտերնատիվ շուկաներ փնտրենք: Կան դեպքեր, որ Լարսից այն կողմ մեր արտահանողներին սկսում են կողոպտել, և հենց Լարսում են սկսում մեզ կողոպտել… մեզ չեն վերաբերվում որպես ԵԱՏՄ անդամ երկրի»,- նշեց Մխչյանը՝ հավելելով՝ ԵԱՏՄ-ից օգտվելու մեծ հնարավորություններ ունենք, եթե խելոք լինենք:
Մանրամասները՝ տեսանյութում







































