Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Իտալիայի նախագահի դուստր Լաուրա Մատարելան հյուրընկալվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հուլիսի 31-ին իր դռները բացեց Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելայի առջև: Նրան ուղեկցում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տիկին Իրինա Իգիթխանյանն ու ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Դիան Մարի Ռիսոպուլոսը:

Տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը հյուրերին պատմեց նկարչի ստեղծագործական կյանքի տարբեր շրջանների մասին: Ռուզան Սարյանի խոսքով` տուն-թանգարանի յուրահատկությունն այն է, որ սկսել է գործել Մարտիրոս Սարյանի կենդանության օրոք: Ներկայացված է նկարչի գործունեության ողջ ուղին` նաև նրա ստեղծած առաջին դիմանկարները, բնանկարները, նատյուրմորտները:

Հյուրերը հատկապես մեծ ուշադրություն դարձրին Սարյանի «Սեր: Հեքիաթ» կտավին, որը հիշեցնում է Գուստավ Կլիմտի հանրահայտ «Համբույր»-ը, սակայն ստեղծվել է Կլիմտի գործից մեկ տարի առաջ:

Տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ Սարյանը ռուս կոլեկցիոներներից մեկի հավաքածուում ծանոթացել է իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչների ստեղծագործություններին, սակայն, գնահատելով արևմտյան արվեստը, ոչ թե Փարիզ է մեկնել, այլ արևելք` Թուրքիա, Եգիպտոս, Պարսկաստան: Հենց այդ երկրներում են ծնվել հեղինակի բազմաթիվ սիրված գործեր:

Տուն-թանգարանի բոլոր սրահներում շրջելուց հետո հյուրերը կոնյակ ըմպեցին վարպետի ճաշասենյակում: Ռուզան Սարյանը նրանց նվիրեց Մարտիրոս Սարյանի մասին պատմող ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի «Ծաղիկներ» ֆիլմի խտասալիկը, նկարչի կտավների վերատպություններով աքսեսուարներ և ալբոմներ:

Հյուրերը հեռացան` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում