Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Միջազգային կոնվենցիան չենք վավերացրել․ երբ և ում կողմից Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները կարող են ստանալ փոխհատուցում

«Մեր օրենքները սահմանում են, որ դատավարությունը պետք է ավարտվի, գտնվեն և դատապարտվեն մեղավորները և դրանից հետո միայն նրանց  կողմից տրամադրվի փոխհատուցում, այսինքն մինչև քրեական դատավարությունը չավարտվի՝ փոխհատուցում տրամադրելու հնարավորություն չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը՝  խոսելով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու մասին։

Արա Ղազարյանի խոսքերով՝ դեռևս 1999թ-ի Հայաստանը ստորագրել է, բայց  չի վավերացրել   հանցագործությունից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ միջազգային կոնվենցիան։ Այս կոնվենցիան չվավերացնելու պատճառը բանախոսի դիտարկմամբ՝ Մարտի 1-ի դեպքերն էին։

«Այդ կոնվենցիան սահմանում է, որ, եթե  պետական մարմիններն իրենց հանրային մանդատով հանդերձ չեն կարողանում բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ապա տուժողը, ամեն դեպքում, պետք է ստանա փոխհատուցում, այսինքն պետությունը պետք է փոխհատուցում տրամադրի, եթե կա հանցագործություն և կա տուժող կամ  տուժողներ։ Քանի որ այս կոնվենցիան մենք չենք վավերացրել, ապա Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն այդպես էլ առ այսօր փոխհատուցում չեն ստացել և այստեղ գործի լուծման հույսը մնում էր միայն  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն էլ որքան ես տեղյակ եմ պատրաստ էր վճիռ կայացնելու, սակայն ինչ-ինչ  պատճառներով վճիռ չի կայացնում։

Ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել, որ  փոխհատուցման իրավական մեխանիզմ չկա այնքան  ժամանակ, քանի դեռ քրեական գործի լուծումը չլինի և մինչև վերջերս Հայաստանում Մարտի 1-ի գործը  լուծում չէր ստանում, բայց քանի որ հիմա նոր հանգամանքներ են ի հայտ եկել և հնարավոր է, որ այն Հայաստանում լուծում ստանա, որը, սակայն, կարող է տևել 1-2 տարի և  սրանից հետո նոր միայն Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում ստանան»,-պարզաբանեց Արա  Ղազարյանը։

Վերջինս զրույցի ընթացքում մանրամասնեց նաև , թե  ինչ չափի փոխհատուցում կարող է տրվել և ում կողմից։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում