Geeks WorldWide լրատվական կայքի նորությունների խմբագիրը Twitter-ում հրապարակել է «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի շարունակության առաջին լուսանկարը:
Լուսանկարում պատկերված էկրաններին գլխավոր դերասաններ Քրիս Հեմսվորթը և Թեսս Թոմփսոնն են:
Հայտնի է, որ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում բացի Հեմսվորթից, կնկարահանվեն նաև Լիամ Նիսոնը, Րեյֆ Սփոլը և Էմմա Թոմփսոնը: Նոր սերիան էկրան կբարձրանա 2019թ. հունիսին:
Ֆիլմի առաջին մասը, դերասան Ուիլ Սմիթի մասնակցությամբ, էկրան էր բարձրացել 1997թ.:
FIRST LOOK: Agent H and Em in MEN IN BLACK. pic.twitter.com/3nURaHsXyl
— Christopher Marc (@_ChristopherM) July 28, 2018









































