Ընդամենը տասը տարի անց մարդիկ վայրէջք կկատարեն Մարս մոլորակում, սակայն մինչև հիմա դեռ պարզ չէ, թե ինչով են այնտեղ սնվելու մարդիկ՝ գրում է nua.in.ua-ը:

Վերջերս Մարսի վրա հայտնաբերված հեղուկ ջուրը ավելացնում է սնունդ աճեցնելու հավանականությունը: Բայց ջուրը դեռևս բավարար չէ սնունդ աճեցնելու համար:

Գիտնականները նոր հեռանկար են առաջարկում՝ հիմնված սինթետիկ կենսաբանության օգտագործման վրա: Նրանք մտադիր են փորձարկել ԴՆԹ-ի միլիոնավոր նմուշներ, որպեսզի գտնեն այնպիսի հատկություններ ունեցող օրգանիզմներ, որոնք կարող են գոյատևել Մարսի վրա և բնակիչների համար լիարժեք կերակուր դառնալ:











































