Sunday, 05 07 2026
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»

Սևանա լճի ափին ծեծի ենթարկված անձը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. հայտնաբերվել է նաև նրան ծեծի ենթարկողը

Հուլիսի 28-ին, ժամը 21.35-ին, Սևանի Բ/Կ-ից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Գանգուղեղային տրավմա, գլխուղեղային ցնցում, ձախ վերհոնքային կտրած վերք, ձախ ակնակապիճային հեմատոմա, պարանոցի քերծվածք, բազմաթիվ վերքեր, սալջարդ, էպիլեպսիա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Սամվել Կ.-ն:

Սամվել Կ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Սակայն ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը Սևանա լճի ափին գործող հանգստյան գոտիներից մեկում ծագած վիճաբանության ժամանակ:

Պարզվել է նաև, որ այս տարվա մայիսի 25-ից Սամվել Կ.-ն հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկովյան մարզի ՆԳՎ կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի ( ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Սամվել Կ.-ն անգիտակից վիճակում, ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ, տեղափոխվել է Երևան` հիվանդանոցներից մեկում բուժօգնություն ստանալու:

Հետախուզվողի հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզում նախաձեռնողին: Ավելի ուշ, համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, պարզվել է, որ Սամվել Կ.-ին մարմնական վնասվածք է հասցրել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ Վազգեն Լ.-ն, որը հուլիսի 29-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևանա լճի ափին գործող հանգստյան գոտում ծեծել է Սամվել Կ.-ին՝ պատճառելով վնասվածքները:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում