Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ռուսական գաղութում գազանաբար սպանել են 33-ամյա Գոռ Հովակիմյանին. ընտանիքն արդարություն է փնտրում

Կալանավորվածի բարեկամները դիահերձարանում հայտնաբերել են բազմաթիվ դաժան կտտանքների հետքերով դին: Դատական գործ է հարուցվել անզգուշության հետևանքով մեկ ուրիշին մահ պատճառելու հոդվածով:

«Նովայա Գազետա» թերթին ուղղված Անի Սիմոնյանի նամակից. «Գրում եմ ձեզ խնդրանքով հասարակական հնչեղություն տալ 33 ամյա Գոռ Հովակիմյանի դաժան սպանության գործին: Գոռ Հովակիմյանը (եղբայրս) իր պատիժն էր կրում Վլադիմիրյան շրջանի, Մելեխովո գյուղի № 6 գաղութում:

2018 թվականի հուլիսի 6-ին նա սպանվել է բազմաթիվ կտտանքների և ծեծի արդյունքում: Քրեական գործ նույնիսկ չի հարուցվել: Գաղութի ղեկավարությունը բարեկամներից թաքցրել է Գոռի մահը, որպեսզի դիակը չպահանջված համարեն և թաղեն՝ եղբորս մահվան իրական պատճառները թաքցնելու նպատակով: Մենք Մոսկվայում ենք ապրում և հաճախ հնարավորություն չունեինք նրան տեսակցելու,- պատմում է Անի Սիմոնյանը: Երկար ժամանակ նրանից լուր չունեինք, սովորաբար նա ամիսը մեկ զանգահարում էր գաղութի հեռախոսից: Մենք շատ էինք անհանգստացել, մայրս կարծես ինչ որ բան զգար: Հուլիսի 11-ին մենք զանգահարեցինք գաղութ և մեզ ասացին, որ նա ողջ և առողջ է: Սակայն մայրս շատ անհանգիստ էր, և առավոտյան նրանք եղբորս հետ գաղութ գնացին, և այդ ժամանակ նրանց հայտնել են, որ նա մահացել է հուլիսի 6-ին:

Այդ օրը, երբ մենք գաղութ եկանք, պարզվեց, որ վերջին օրն էր, որ կարող էինք վերցնել դին: Երկար քաշքշուկներից հետո պարզվեց, որ եղբորս դին քաղաքային դիահերձարանում է և ոչ՝ քրեական:

Տեսանյութը մենք այնտեղ ենք նկարահանել, որտեղ երևում են մարմնի վրա բազմաթիվ կտտանքների հետքերը: Կարելի է ասել անվնաս ոչ մի մաս նրա վրա չկար, միայն դեմքին ձեռք չէին տվել:

Այնտեղ մենք խնդրեցինք դիահերձման արձանագրությունը, սակայն մեզ այն չտվեցին: Մահվան մասին տեղեկանքում որպես մահվան պատճառ նշված է երկկողմանի թոքաբորբը: Եղբայրս առողջ էր և կյանքում ոչ մի բանից չէր բողոքել»:

Գոռի բարեկամների նկարած տեսանյութում պաթոլոգաանատոմի հետ զրույցն է տեսագրված, որը փորձում է համոզել, որ տղան թոքաբորբից է մահացել:

Գոռ Հովակիմյանի եղբայրը՝ Գևորգ Հովակիմյանը պատմում է. «Դիահերձարանից հետո մենք գնացինք ՌԴ Վլադիմիրսկի շրջանի Քննչական կոմիտեի Քննչական վարչության ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Վասիլևիչ Ելանցևի մոտ: Նա ասաց, որ գործը իր անձնական հսկողության տակ է վերցնում, և հաջորդ առավոտյան արդեն Քննչական վարչության մեքենան ուղևորվեց դիահերձարան: Քննիչն ամեն բան նկարեց, ֆիքսեց, պաթոլոգաանատոմը եկավ և արդեն լրիվ ուրիշ կերպ խոսեց: Դրանից մեկ օր առաջ նա ասում էր, որ Գոռի մարմնին բռնության հետքեր չկան: Առաջին արձանագրությունն անհետացավ, որտեղ խոսվում էր թոքաբորբի մասին: Հայտնվեց երկրորդ արձանագրությունը, որտեղ արդեն բոլոր վնասվածքները նշված էին: Գործը հանձնեցին Մելեխովո գյուղին, որտեղ գտնվում է գաղութը: Այժմ դին գտնվում է Վլադիմիրի դիահերձարանում: Նրանք չէին ցանկանում, սակայն մենք պնդեցինք, որպեսզի կրկնակի դիահերձում իրականացվի: Չենք հավատում, որ կնշվի մահվան իրական պատճառը: Ճիշտն ասած ոչ մի հույս չունենք, թե հանձնաժողովն այս անգամ արդար կլինի»: Անի Սիմոնյանը շարունակում է. «Եղբայրս չորս տարի նստած էր, նա դատապարտված էր 8 տարի ազատազրկման: Չորս ամիսը մեկ մենք երկարատև տեսակցության իրավունք ունեինք, և չորս ամիսը մեկ էլ պատուհանից: Նրան թույլ չէին տալիս տեսակցել: Երբ հարցրեցինք, թե ինչու պատասխանեց, որ «թույլ են տալիս միայն նրանց, ովքեր աշխատում են ղեկավարության համար, օգնում են նրանց: Իսկ ես նրանց հետ չեմ համագործակցում, դրա համար էլ ինձ ծեծում են և տեսակցություն չեն տալիս»:

Այժմ քրեական գործ է հարուցվել 109 հոդվածի 2 մասով. «Անզգուշության հետևանքով մահվան հասցնելը մասնագիտական պարտավորությունները չկատարելու արդյունքում», այսինքն՝ բժշկական օգնություն չցուցաբերելը: Գոռի մորը տուժող են ճանաչել: Գաղութում նրան ասել են, որ տղայի վրա բռնության հետքերը մեկ այլ բանտարկյալի հետ ծեծկռտուքի արդյունքն է: Սակայն երբ մարդիկ կռվում են, հետքերը դեմքին են մնում, իսկ նրա դեմքը բացարձակ մաքուր է: Իբր այդ կռվի պատճառով նրան պատժախուց են ուղարկել, որտեղ նա մրսել է և թոքաբորբ է ընկել, սակայն թաքցրել է:

Անի Սիմոնյանը պատմում է. «Մենք պետք է քննիչի մոտ գնանք, բայց սարսափում ենք: Մեզ զանգահարում են մյուս բանտարկյալների բարեկամները, մորս են զանգահարում: Նրանք ասում են. «Պետք չի ոչինչ ձեռնարկել, ձեր բողոքը հետ վերցրեք, մեր երեխաներն են այնտեղ նստած, նրանց այնտեղ մսաղացով կանցկացնեն: Ձեր տղան էլ չկա, պետք չէ, որ հերթը մերոնց հասնի»: «Գաղութում արդեն սկսել են գործել. ստիպում են բանտարկյալներին, որպեսզի նրանք զանգեն իրենց ծնողներին, որ նրանք էլ մեզ զանգահարեն: Որտեղի՞ց մյուս բանտարկյալների ծնողներին մորս հեռախոսահամարը»:

Գևորգ Հովակիմյան. «Մենք կրկնակի փորձաքննություն ենք պահանջելու Մոսկվայում, անկախ փորձաքննություն, մենք պատրաստ ենք վճարել այդ ամենի համար, քանի որ մենք չենք հավատում Վլադիմիրի դատաբժշկական փորձագետներին»:

Գոռի փաստաբան Վալերի Գորբունովը պատմում է. «Գոռը համաձայն չէր իր մեղադրանքի հետ: Նա չի ընդունել իր մեղքը դատի ժամանակ և մշտապես բողոքներ էր գրում պատկան մարմիններին, ասում էր, որ իրեն մեղադրել են մի բանի համար, որն ինքը չի արել. «Թմրանյութերի անօրինական շրջանառություն»: Գաղութում չեն սիրում, երբ մարդիկ բողոքում են: Կարծում եմ, հենց դա էլ պատճառ է հանդիսացել, որ նրան սպանեն: Նրան գաղութում ասում էին, որ իրեն կսպանեն»:

Գոռ Հովակիմյանի դեպքը եզակի չէ: Կտտանքներն ու սպանությունները Վլադիմիրի շրջանում այնքան կանոնավոր կերպով են տեղի ունենում, որ նույնիսկ սարսափելի է: Մարտ ամսից արդեն վեց մահվան դեպք է հայտնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում