Սերֆերը տեսագրել է, թե ինչպես է Նամբիայում սերֆինգով զբաղվում հսկայական ալիքի հորձանուտում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Տեսագրության հեղինակը 23-ամյա սերֆեր Քոա Սմիթն է։ Մեկ րոպեում նա ավելի քան 1․6 կմ երկարությամբ ալիքի վրա է սերֆինգով զբաղվել։

Երիտասարդի խոսքով՝ դա «իր ամբողջ կյանքի ալիքն էր, որի մասին որոշ սերֆերներ կարող են միայն երազել»։
«Իմ կարծիքով, այն ինչ մինչ այդ արել եմ կյանքում, ինձ դրան էր տանում»,-ասել է նա։








































