Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել օրենսդրորեն արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս գալ ՆԱՏՕ-ից, հաղորդում է T-online-ը։
Հուլիսի 29-ին Մաքքեյնը՝ խորհրդարանականներ Ջեք Ռիդի, Թիմ Քեյնի և Քորի Գարդների հետ միասին սենատի քննարկմանն է ներկայացրել օրինագիծը, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ն չի կարող ՆԱՏՕ-ից դուրս գալ առանց օրենսդիրների հավանության։
Մաքքեյնի կարծիքով՝ Թրամփը վատ է վարվում Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների հետ, ինչը կառավարության շրջանում անհանգստության տեղիք է տալիս՝ Վաշինգտոնի՝ ՆԱՏՕ-ին հակվածության հետ կապված։
«Ցավոք, մեր մերձավոր դաշնակիցների նկատմամբ նախագահ Թրամփի վերաբերմունքը կասկածի տակ է առել Ամերիկայի՝ դաշինքին և մեր արժեքների պաշտպանությանը հակվածությունը»,-հայտարարել է սենատորը։
«ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգներն ավելի անվտանգ և հաջողակ դարձրեց և նախկինի պես վճռորոշ նշանակություն ունի՝ ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար»,-հայտարարել է Մաքքեյնը։








































