Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը հակառեկորդ է սահմանել՝ իջնելով ամենացածր ցուցանիշին՝ 37%-ի։ Նման թվեր է գրանցել Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտը (IFOP)։
Մակրոնի վարկանիշի անկումը կապում են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Բենալի գործի հետ,– գրում է Journal du Dimanche պարբերականը։
Նախագահի նախկին խորհրդականը մեղադրվում է Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ ցուցարարներից մեկին ծեծելու մեջ։
Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ հուլիսի 18-ից հուլիսի 27-ը ֆրանսիական առաջնորդին աջակցության մակարդակը 41%-ից նվազել է 37%–ի։ Այսպես, միջինում, ֆրանսիացիների միայն 39% է «հավանություն» տվել Մակրոնի գործողություններին։
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2017 թվականի օգոստոսին, այդ ժամանակը ցուցանիշը 40% էր կազմում։









































