Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության ղեկավար Քրիստիան Լինդները առաջարկել է սահմանափակել դաշնային կանցլերի պաշտոնավարման ժամկետը մինչև ութ կամ տասը տարի: Այս մասին նա հայտարարել է հուլիսի 28-ին Bild-ին տված հարցազրույցում:
Ըստ գործող օրենսդրության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերը կարող է ընտրվել չորս տարի ժամանակով անընդմեջ:
Այս պահին Բունդեսկանցլերի պաշտոնը զբաղեցնում է Անգելա Մերկելը, նա պաշտոնավարում է 2005 թվականից: Լինդները իր դիրքորոշումը արդարացնում է այն փաստով, որ հենց Մերկելի պաշտոնավարման ժամանակահատվածում Գերմանիան հայտնվել է լճացման մեջ:
«Ես առաջարկում եմ, որ ԳԴՀ նախարարների խորհրդի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվի մինչև ութ կամ տասը տարի: Կառավարության բոլոր նախկին ղեկավարները ավելի առաջադեմ էին, քան տիկին Մերկելը: Դա պայմանավորված է իշխանության ղեկին մնալու ժամկետով»,- ասել է քաղաքական գործիչը:








































