ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայի նահանգում մոլեգնած անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել: Այս մասին տեղեկացվում է Սպիտակ տան կայքում՝ գրում է gazeta.ru-ն:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆորնիայի նահանգում և հրամայել է դաշնային աջակցություն տրամադրել նահանգին անտառային հրդեհների հետևանքով առաջացած ծայրահեղ պայմանների պատճառով»,- ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 37 հազար մարդ տարհանվել է:









































