Հետծննդաբերական ընկճախտը այսօր նույնքան տարածված է նորելուկ հայրիկների մոտ, որքան մայրերի մոտ՝ գրում է gogetnews.info-ն:

Մասնագետները ուսումնասիրություններ են անցկացրել մինչև 15 ամսական երեխաներ ունեցող 9500 կանանց և տղամարդկանց շրջանում: Պարզվել է, որ հետծննդաբերական ընկճախտով տառապում են տղամարդկանց 4,4 տոկոսը, իսկ կանանց 5 տոկոսը:
Ծննդաբերությունից հետո կանանց մոտ 10-12 տոկոսը հոգեկան խնդիրներ է ունենում. նրանք պարբերաբար բուժզննում են անցնում՝ դեպրեսիան կանխելու նպատակով: Իսկ տղամարդիկ սովորաբար բժշկի չեն դիմում:

Բժիշկները նկատել են, որ կանանց և տղամարդկանց մոտ համախտանիշները տարբեր են: Եթե կանայք դառնում են ավելի անհանգիստ և դյուրագրգիռ, ապա տղամարդիկ մեղավորության զգացում են ունենում, անքնություն, ակտիվության անկում:









































