ԱՄՆ կառավարությունում հայտարարել են, որ երկրորդ եռամսյակում պետության տնտեսական աճը 4․1 տոկոս է կազմել։ 2014-ից ի վեր դա լավագույն արդյունքն է։ Նշվում է, որ շատ ցուցանիշներով ամերիկյան տնտեսությունը լավ վիճակում է։ Մասնավորապես՝ գործազրկության մակարդակը մոտ է 18-ամյա նվազագույնին, գործարաններն ավելի շատ պատվերներ են ստանում, իսկ արտահանումն աճում է։
Ակնկալվում է, որ սահմանված մաքսատուրքերը տնտեսական աճի համար մեծ խոչընդոտ չեն հանդիսանա, եթե լրացուցիչ սահմանափակումներ չսահմանվեն։
ՀՆԱ բարձր ցուցանիշների մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հենց նոր հրապարակվել են ՀՆԱ արդյունքները։ Շուտով մամուլի ասուլիս կլինի»,-գրել է նա։













































