Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը անակնկալ է անվանել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ համբույրը, հաղորդում է Tagesshau պարբերականը։
Նշվում է, որ ջերմ ողջույնի նախաձեռնությունն ԱՄՆ նախագահինն է։ Յունկերը հայտարարել է, որ այդ ժեստը հակասում է իր սովորական վարքագծին։
«Դա ինձ համար անակնկալ էր»,-ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Նա նաև հավելել է, որ տեղյակ չի եղել, որ օվալաձև գրասենյակում այդ պահին լուսանկարիչ է գտնվել։
Հուլիսի 26-ին Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Եվրամիության միջև գոյություն ունեցող սիրո մասին՝ լուսանկար հրապարակելով, որտեղ ինքը համբուրվում է Եվրահանձնաժողովի նախագահի հետ։
«Եվրամիությունը, որը ներկայացնում է Ժան Կլոդ Յունկերը և ԱՄՆ-ն, որը ներկայացնում է Ձեր խոնարհ ծառան, սիրում են միմյանց»,-մակագրված է լուսանկարը։
Obviously the European Union, as represented by @JunckerEU and the United States, as represented by yours truly, love each other! pic.twitter.com/42ImacgCN0
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 25, 2018








































