Ուկրաինացի երգչուհի և դերասանուհի Նադեժդա Մեյխեր–Գրանովսկայան նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում, որտեղ անթերի տեսք ունի։
Նադյան սև զգեստով ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը և շքեղ դեկոլտեն։ Երգչուհին նախընտրել է երկար սև զգեստը՝ կրծքի խորը բացվածքով։

Նշենք, որ վերջին ժամանակներս Նադյայի հիմնական աքսեսուարը սև չոկերն է դարձել։ Կերպարը վերջնական դարձնելու համար նա սև գույնի բոկոտիկներ է ընտրել, իսկ շպարը միայն ընդգծել է նրա երիտասարդացած դեմքը։












































