Չինացի գիտնականները պարզել են. գոյություն ունի սննդամթերք, որն օգնում է նվազեցնել տարբեր հիվանդությունների պատճառով մահացության թիվը։ Հետազոտության մանրամասները տպագրվել են Journal of Internal Medicine պարբերականում։

Նրանք 16 տարի շարունակ հետևել են 420 հազար կանանց և տղամարդկանց ինքնազգացողությանը: Այդ ընթացքում 54 հազար տղամարդ և 31 հազար կին մահացել են։

Վերլուծելով մասնակիցների մահվան հանգամանքները և հաշվի առնելով նրանց սննդակարգի առանձնահատկությունները, մասնագետները պարզել են, որ կանոնավոր կերպով ձուկ օգտագործած մարդիկ նվազեցրել են տարբեր հիվանդությունների պատճառով իրենց մահվան հավանականությունը։ Մասնավորապես, տղամարդիկ, որոնք հաճախ էին ձուկ կերել, ավելի քիչ են հակվածություն ունեցել սիրտ անոթային և լյարդի հիվանդությունների նկատմամբ։ Կանանց դեպքում այն օգնել էր խուսափել Ալցհեյմերի հիվանդությունից։








































