Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

«Կազմակերպված պետության» վախճանը

Ռոբերտ Քոչարյանի հետ վերջին երկու օրերին տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները, անշուշտ, առաջին հերթին կարևոր են Մարտի 1-ի բացահայտման համատեքստում։ Սակայն, մեծ իմաստով, հենց Մարտի 1-ը հետևանք է իշխանության քրեական մտածողության, որին ժամանակին Ռոբերտ Քոչարյանը տվել էր «կազմակերպված պետություն» դասական թվացող որակումը։

Պետությունը լինում է դեմոկրատական, իրավական, նույնիսկ ավտորիտար, իսկ կազմակերպվածը՝ բանդաներն են, որոնք գործում են բրգային ինչ-որ սկզբունքով՝ ոչ թե օրենքների, այլ, այսպես կոչված՝ «պանյատիաների» ուժով։ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները հանգում էին հենց երկրորդ տարբերակին՝ պետության ընկալումն իջեցնելով խայտառակ նշաձողի։

Քրեաօլիգարխիայի բացարձակ իշխանությունը, գռեհիկ ուժի ֆետիշացումը գողապետության կամ «կազմակերպված» պետության կարևոր հատկանիշներ են։

Մարտի 1-ի քաղաքական որոշումները, անտարակույս, կայացրել է Ռոբերտ Քոչարյանը․ եթե նույնիսկ նա տաս բարձրակարգ փաստաբան վարձի, միևնույն է, նրա մեղսակցությունն ապացուցող կոնկրետ փաստերը որևէ տեղ չեն անհետանալու կամ չեն կորցնելու իրենց ապացուցողական նշանակությունը։

Շատերին կարող է բնական թվալ հարցը, թե ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը տալիս տաս անմեղ մարդու գնդակահարելու հրաման, եթե միևնույն է՝ մեկ ամսից թողնելու էր իշխանությունը։ Թվում է, թե լավ փաստարկ է այն մարդկանց համար, ովքեր պաշտպանում են երկրորդ նախագահին։ Իրականում փաստարկը ոչ միայն թույլ է, այլ առհասարակ՝ խախուտ, որն ավելի անհարմար վիճակի մեջ է դնում Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյանը տաս տարի առաջ գնաց աննախադեպ հանցագործության՝ հենց այն պատճառով, որ պահպանվի օլիգարխիկ ստատուս-քվոն, կամ խուսափելու համար այն դաժան իրականությունից, որի մեջ հայտնվել է այսօր։ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի համար գուցե իդեալական ժառանգորդ չէր, սակայն, միանշանակ, այդ պահին միակն էր, որ կարող էր երաշխավորել արատավոր համակարգի կայունությունը, նշանակում է նաև Քոչարյանի ապօրինի հարստանալու և աղքատ երկրում բուրժուական կենսաձև վարելու իրավունքը, «արտոնյալ» կարգավիճակը, որը հանրային գիտակցության մեջ նրան շատ ավելի անձեռնմխելի էր դարձրել, քան օրենքը կարողանում է սահմանադրական իմունիտետով օժտել որևէ դասական միապետի։ Արտոնությունների այդ համակարգը, իսկ որ ամենակարևորն է՝ կրկին իշխանություն վերադառնալու իրավունքը պահպանելու մոտիվն է Ռոբերտ Քոչարյանին դրդել քաղաքացիների վրա կրակելու ստոր ու նենգ հրաման արձակել։

Նույն պատճառով օլիգարխիան ու նրա հրոսակները 2008-ի մարտի 1-ին խոշտանգել են ժողովրդին։ Ոչ մի կաթիլ պետական մտածողություն կամ հավատարմության որևէ նշույլ չի եղել նրանց գործողություններում։ Օլիգարխներից յուրաքանչյուրը կրակել է ժողովրդի վրա՝ իր գողունն ապահով թաքցնելու, ապօրինի ունեցվածքը հազարապատկելու, «կազմակերպված պետության» աստիճանակարգում սանդղակներով ավելի վեր սողալու համար։

Ռոբերտ Քոչարյանն այսօր փորձեր է անում պատասխանատվությունը վերահասցեագրել տարբեր պաշտոնյաների ուղղությամբ։ Անկասկած՝ Քոչարյանն ունի յուրաքանչյուրի մեղքը հաստատող հաստափոր կոմպրոմատներ, ինչի մասին երեկ նա ակնարկեց՝ ասելով, թե մեծածավալ գիրք է գրում, որը լույս է սփռելու իշխանության, այսպես կոչված, խոհանոցի վրա։ Քոչարյանը հասկացրեց, որ իր հետևից շատերին կտանի։ Իհարկե, դա նրան՝ Մարտի 1-ի հիմնական դերակատարին, հաստատ չի ազատելու պատասխանատվությունից և ոչ էլ մեղմացնելու է նրա հանցանքը, մյուս կողմից՝ օլիգարխիան հանկարծ չմտածի, թե կարող է «պլստալ»՝ միայն Քոչարյանին «փուռը» տալով։

«Կազմակերպված պետությունը» փլուզվել է՝ իր փլատակների տակ թողնելով քրեաօլիգարխիկ ողջ համակարգը, և դրա սեգմենտներից ոչ մեկ չպետք է անգամ մտածի ռեստավրացիայի, հեղափոխության շահառու լինելու մասին։

Փաստահավաք խմբի զեկույցներում նշված են կոնկրետ օլիգարխների անուններ՝ Գագիկ Ծառուկյան, Մհեր Սեդրակյան և այլք, որոնց «սափրագլուխները» «կազմակերպված» մասնակցել են Մարտի 1-ի սպանդին։ ՀՔԾ-ն, անշուշտ, տիրապետում է այս փաստերին և համոզված ենք, որ շատ շուտով Քոչարյանի կամպանիան կհամալրվի նոր օդիոզ կերպարներով, որպեսզի փորձեն «կազմակերպված պետության» իրենց հանցագործ պատկերացումներն իրականություն դարձնել դրա համար շատ ավելի բարենպաստ և հասարակությունից փշալարերով մեկուսացված միջավայրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում