Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպումները օգտակար է համարում՝ տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ Պուտինն այս մասին ասել է Հարավային Աֆրիկայում BRICS-ի գագաթնաժողովի արդյունքների մասին մամուլի ասուլիսում: Նա ընդգծել է, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվող թեմաներն առնչվում են աշխարհի բազմաթիվ պետություններին:
«Նախագահ Թրամփի մեծ առավելությունն այն է, որ նա ձգտում է իրականացնել իր խոստումները, նախևառաջ իր ընտրողներին տրված խոստումները»,- ասել է Պուտինը:







































