Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Հաջորդ խորհրդարանում յուրաքանչյուր 3 պատգամավորից 1-ը կարող է կին լինել

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովի պատգամավորների 33%-ը կլինեն կանայք: Հուլիսի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում այսպիսի որոշում կայացրեցին խորհրդարանական ուժերը: «Ելք»-ի ներկայացուցիչ Լենա Նազարյանի խոսքով` այսպես պետք է խթանել քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությունը:

«Առհասարակ, կանանց համար դժվար է մասնակցել բոլոր պրոցեսներին, որովհետև այդ ամբողջ գործընթացը ենթադրում է ռեսուրս, էներգիա, ժամանակ, հանրային աջակցություն։ Այս հանգամանքները հաշվի առնելով, կարծում եմ, բոլոր կուսակցություններում էլ կանայք քիչ են ու կուսակցությունները պետք է բավարար ջանք գործադրեն կանանց ներգրավվելու համար։ Այդ գործընթացին խթան կհանդիսանա նաև փակ ցուցակներով համամասնական ընտրակարգը, որովհետև կանայք ինչ-որ առումով երաշխիքներ կունենան ընտրություններում հաջողության հասնելու»,-  նշեց Նազարյանը:

«Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ավելի շատ անհանգստացած է ոչ թե խորհրդարանում կանանց քանակի, այլ` որակի խնդրով:

«Ես` որպես կին քաղաքական գործիչ, կողմ եմ կանանց քվոտավորման թվի բարձրացմանը, բայց պատրա՞ստ են քաղաքական կուսակցությունները իրենց ցուցակներում ներգրավել այնպիսի կանանց, ովքեր ունակ են աշխատել խորհրդարանում: Պետք չէ, որ միայն քանակ ապահովելու համար ցուցակներում հայտնվեն այնպիսի կանայք, ովքեր տանջվելու են խորհրդարանում»,- ասաց Զոհրաբյանը:

Խորհրդարանական ուժերի քվեարկության արդյունքում որոշվեց կառավարություն ուղարկվելիք առաջարկների փաթեթում ներառել այն կետը, որ արտահերթ ընտրություններից հետո ԱԺ-ում յուրաքանչյուր 3 պատգամավորից մեկը պետք է լինի իգական սեռի ներկայացուցիչ:

Նիստի ընթացքում քննարկվող հաջորդ առաջարկը ստացվել էր արտախորհրդարանական ուժերի կողմից: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանի խոսքով` «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն առաջարկում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար նախատեսված պարտադիր գումարը նվազեցնել` 10 միլիոնից հասցնելով 5-ի:

«Այստեղ կարևորը գաղափարն է, ոչ թե գումարի չափը: Եթե կուսակցությունը ասելիք ունի, նրան չպետք է դրույքաչափը խանգարի»,- նշեց Բագրատյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանի խոսքով` գումարի իջեցումը պետք է լինի ողջամիտ սահմաններում, որպեսզի դրանից ոչ թե օգտվեն պատեհապաշտները, այլ այն չխանգարի փոքր կուսակցություններին` միայն բարձր գումարի չափի պատճառով չմասնակցել ընտրություններին:

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ գումարի մի մասը տրվում եմ ԿԸՀ-ին` ընտրությունների անցկացումն ապահովելու համար:

«Քանի որ գումար է տրվում նաև ԿԸՀ-ին, որպեսզի իրենց վատ վիճակի մեջ չդնենք, առաջարկում եմ զուգահեռ բարձրացնել նրանց տրվող գումարը։ Դրույքաչափը իջեցնենք 7.5 միլիոնի, իսկ ԿԸՀ-ին տրամադրվող գումարի չափը դարձնենք 40%»,- ասաց Հարությունյանը:

Խորհրդարանական ուժերը կողմ արտահայտվեցին նաև նախորդ նիստում Խոսրով Հարությունյանի ներկայացրած այն առաջարկին, որ ընտրություններից առաջ կուսակցություններն ու դաշինքները ցանկության դեպքում կարող են ներկայացնել իրենց ստվերային կառավարության կազմը: 4 ուժերի կողմից հաստատված այս բոլոր առաջարկները երեքշաբթի օրը կուղարկվեն կառավարություն, և, եթե մինչև երկուշաբթի երեկոյան ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խմբի կողմից նոր առաջարկություններ չլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում