Եգիպտական կենդանաբանական այգին մեղադրվում է ավանակին ներկելու և որպես զեբր ներկայացնելու մեջ,- հաղորդում է Fox News-ը:
Այցելուներից մեկը նկատել է, որ զեբրի գծերը սխալ են բաշխված, նկարել է կենդանուն և նկարը տեղադրել Facebook-ում: Լուսանկարները սկսել են տարածվել սոցցանցում, շատ օգտատերեր նշել են, որ առաջին հայացքից կենդանին զեբրի նման է, բայց ավելի մոտիկից ուսումնասիրելու դեպքում կարելի է նկատել ավանակի երկար ականջները:
Տեղի անասնաբույժը նույնպես ուշադրություն է դարձրել նկարի վրա:

Կենդանաբանակ այգու տնօրեն Մոհամեդ Սուլթանը սակայն հերքում է կենդանուն «փոխելու» մասին՝ իրենց հասցեին հնչեցված մեղադրանքները
Ըստ պարբերականի տվյալների՝ սա առաջին դեպքը չէ, երբ այս կենդանաբանական այգին փորձում է խաբել իր այցելուներին:











































