Monday, 22 06 2026
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հայտարարությունը Սանկտ Պետերբուրգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի հյուսիսային այդ շրջաններում գործունեություն ծավալող հայ բիզնեսմենների հետ և նրանց հրավիրելով Հայաստան ներդրումների՝ նրանց հետ հանդիպմանն արել է կարևորագույն քաղաքական հայտարարություններ: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, դրա գործնական և անառարկելի ընթացքի մասին չէ, ինչն արդեն հնչում է մի քանի անգամ, և ինչը գործնականում տեղի է ունենում Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական հարաբերության, դրանում Հայաստանի շահերի ոտնահարում թույլ չտալու մասին՝ միաժամանակ արձանագրելով էներգետիկայի ոլորտում մի շարք իրողություններ, որտեղ Հայաստանի շահը ակնհայտորեն ոտնահարված է: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տա իր շահի հաշվին որևէ մեկի հարստացում, և այն դեպքերում, երբ կա Հայաստանի շահերի ակնհայտ ոտնահարում, պայմանագրային գործընթացներն ակնհայտորեն կկասեցվեն:

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները չափազանց կոշտ են ու աննախադեպ, ըստ էության՝ անսովոր են հայ-ռուսական հարաբերության մասին լսող և լսած ականջների համար, հատկապես այն ականջների, որոնք նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման և վտանգների մասին խոսակցությունների և քարոզչության հետևից են երևում Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր՝ փորձելով առաջացնել Ռուսաստանի իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ Պուտինի հակազդեցությունը այդ հեղափոխության ու դրա արդյունքում իշխանության եկած Փաշինյանի հանդեպ:

Սրանով հանդերձ, սակայն, հետաքրքիր է նաև, որ Սանկտ Պետերբուրգում այդ աննախադեպ կոշտ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն անում է մինչ այնտեղ մեկնելը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո, որտեղ նա խոսել էր Պուտինի հետ իր շփումների մասին: Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ շփվելը եղել է իր պատկերացրածից ավելի դյուրին, քանի որ ՌԴ նախագահը բաց և անկեղծ խոսող մարդ է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հենց բաց և անկեղծ բնույթն է, որ պետք է լինի հայ-ռուսական բարեկամական հարաբերության հիմքում, որը չպետք է ունենա որևէ մութ կողմ: Ըստ էության, Փաշինյանն ակնարկում է, որ մինչ այժմ այդ հարաբերությունն ունեցել է շատ մութ կողմեր, որոնք մութ են եղել ոչ միայն Հայաստանի հասարակության, այլ նաև հենց ՌԴ նախագահ Պուտինի համար:

Խնդիրն այն չէ իհարկե, որ բարի Պուտինն անտեղյակ է եղել, թե ինչեր են կատարվել հայ-ռուսական հարաբերության տարբեր ուղղություններով, այլապես դա թույլ չէր տա: Խնդիրը չարի և բարու դաշտում չէ, այլ շատ հստակ քաղաքական խնդիրների ու շահերի, որոնք, ի վերջո, ենթադրում են արդյունքներ կամ հետևանքներ, ըստ այդմ՝ պատասխանատվություն արդյունքի կամ հետևանքի համար: Հայ-ռուսական հարաբերությունն այդ իմաստով ունեցել է հետևանքներ, որոնք ստեղծել են խնդրահարույց իրավիճակ թե՛ Հայաստանի, թե՛ խոշոր հաշվով, նաև Ռուսաստանի համար: Պուտինը պարզապես բավական հեռու է այդ խնդիրների մի ահռելի մասի տրամաչափից, ավելի շուտ դրանք են շատ հեռու Պուտինից, իսկ քանի որ Հայաստանի նախորդ իշխանությունն էլ համարձակություն չի ունեցել բարձրաձայնել այդ խնդիրները, ավելի շուտ՝ չի ունեցել լեգիտիմություն, դրանք, ըստ էության, վրածվել են թե՛ Հայաստանը, թե՛ հայ-ռուսական միջպետական հարաբերությունը քայքայող գործոնների: Երբ դրանք բաց ու անկեղծ ներկայացվում են Պուտինին, ապա Պուտինի ըմբռնման պատճառն այն չէ, որ նա բարի է ու ազնիվ՝ ի տարբերություն մյուսների: Քաղաքականության մեջ ելակետերն ու չափորոշիչներն ուրիշ են՝ ուզենք, թե ոչ: Պարզապես Պուտինն ադեն իր կալիբրից բավական ուղիղ ձևով տեսնում է խնդիրները, որոնք առկա են, և որոնք ամենևին միայն Հայաստանինը չեն, այլ իրենց խորքում գուցե ավելին են Ռուսաստանի համար:

Ահա այստեղ է բաց ու անկեղծ հարաբերության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության քաղաքական հիմքը, որն անկասած գցված է նաև Պուտինի հետ շփումների արդյունքով: Ու դրա վրա է հենվում նաև այն, որ Փաշինյանն, ըստ էության, բաց տեքստով անդրադառնում է արդեն Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերության, Հայաստանում կոռուպցիոն բուրգի, ըստ էության, «ալմա մատերին»՝ էներգետիկ-գազային համակարգին, հայտարարելով դրանցում տեղի ունեցած գործարքների կոռուպցիոն և պարզապես հակապետական ռիսկերի մասին, որոնք միայն առաջին հայացքից են Հայաստանի հաշվին, իսկ իրականում պարզապես ականներ են դրված Հայաստանում Ռուսաստանի ներկայության տակ, ըստ այդմ՝ նաև ամբողջ Կովկասում: Եվ այդ ականապատումը պարզապես միլիարդապատել է մի շարք գրպաններ Հայաստանում ու Ռուսաստանում, ինչը ակնհայտ դարձավ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո գազային ոլորտի մի փոքր ուսումնասիրությամբ, երբ պարզվեց, որ իրական սպառման ծավալները թաքցնելով՝ քանի հարյուր միլիոնավոր դրամներ են թաքցվել պետությունից:

Փաշինյանը, ըստ էության, դիմակազերծում է հայ-ռուսական հարաբերությունը, և դա արվում է այնպիսի հստակությամբ, որ հակառակ փաստարկները այլևս պարզապես այլ բան չեն լինի, քան յուրօրինակ կամ ակամա խոստովանություն բոլոր այդ ռիսկերի և հակապետական գործարքների համար պատասխանատվության մասով: Իսկ Ռուսաստանը չի կարող փախչել այս խնդիրներից, որովհետև փախչել սրանցից, նշանակում է հիմնավորապես սկսել Հայաստանից ու Կովկասից «փախչելու» գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում