ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլինոյս նահանգի Գրանիթ Սիթի քաղաքի պողպատի արտադրության գործարանում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարների շրջանում «մեկ կամ երկու բռնապետ» կա։ Այս մասին հաղորդում է The Washington Examiner-ը։
Թրամփը նշել է, որ «բռնապետները» ԱՄՆ-ի դաշնակիցներն են և աջակցել են պաշտպանության ծախսերը բարձրացնելու իր կոչերին։
«Դրանք թագավորներ են, թագուհիներ, նախագահներ, վարչապետներ, ինչպես նաև մեկ կամ երկու բռնապետ»,- ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների առաջնորդներին նկարագրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդներից ովքեր են բռնապետները։










































