Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

ԲԴԽ-ն մեռելածին կառույց է. դատական համակարգը պետք է ձևավորվի առաջին հերթին ճիշտ կազմավորված դատական խորհրդի միջոցով

Այսօր նախատեսված է դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ։ Նիստը նախաձեռնել են մի շարք դատավորներ, որոնք ավելի վաղ ստորագրահավաք էին սկսել, քանի որ արտահերթ նիստ հրավիրելու համար հարկավոր է 55 ստորագրություն։ Ստորագրությունները հավաքվել են, և թերևս նիստը կկայանա, իսկ օրակարգում քննարկվող հարցը վերաբերելու է դատավորների առաջխաղացման ցուցակների մրցույթներին:

Դատավորները դժգոհ են, որ Բարձրագույն դատական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Գագիկ Հարությունյանի, դատավորների թափուր տեղերի մրցույթներում հաղթող է ճանաչում դատավորների, որոնք տարբեր թելերով կապված են այս կամ այն անձի հետ, բայց դա երբեք աչքի չի ընկել իրենց մասնագիտական, աշխատանքային գործունեությամբ։ Իսկ փորձառու դատավորներն այդպես էլ դուրս են մնում ցուցակներից։

Ուշագրավ է, որ այս օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները, զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից: Գագիկ Հարությունյանի ջանքերը, կարծես թե, արդյունք չտվեցին։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ ինքնին այն հանգամանքը, որ դատավորները նման պահանջ են բարձրացրել և արտահերթ նիստ հրավիրել, արդեն ողջունելի է և տանում է դեպի առաջընթաց։ «Եթե Հայաստանում պետք է դատավորները համակերպվեն անարդարության հետ, էլ ումից ինչ սպասել։ Էլ սպասելու բան չի լինի։ Կարծում եմ՝ առաջինը դատավորներն են հասկանում, որ դատական համակարգը պետք է ձևավորվի առաջին հերթին ճիշտ կազմավորված դատական խորհրդի միջոցով։ Այս Բարձրագույն դատական խորհուրդը՝ թե՛ իր կազմով, թե՛ իր ձևավորման սկզբունքներով ու մեթոդներով ոչինչ անել չի կարող։ Դա մեռելածին կառույց է»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վարոսյանը։

Մեր դիտարկմանը, թե այդ մեռելածին կառույցը ամեն դեպքում ունի լիազորությունների կոնկրետ ժամկետ, և այդ ֆոնին ինչի հնարավոր կլինի հասնել, փաստաբանը նկատեց. «Սերժ Սարգսյանը նույնպես վարչապետ էր ընտրվել որոշակի ժամկետով ու լիազորություններով, բայց տեսանք՝ ինչ եղավ։ ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է շահագրգիռ լինի, որ բաց, թափանցիկ և բոլորի համար հասկանալի սկզբունքներով ձևավորվի Բարձրագույն դատական խորհուրդը, և այդ խորհրդում ներկայացված լինեն անձինք, որոնք իրենց կենսագրությամբ ապացուցել և ցույց են տվել, թե ինչ դիրքորոշում ունեն, ինչ նպատակ ունեն և ինչ տեսլական ունեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում