Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովը հուլիսի 27-ին Մոսկվա է մեկնել։
Ինչպես հաղորդվում է Պաշտպանության նախարարության կայքում՝ այցի շրջանակներում գեներալ–գնդապետ Զ.Հասանովը հուլիսի 28-ին կմասնակցի «Բանակային միջազգային խաղեր–2018» մրցումների բացման պաշտոնական արարողությանը։