Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությունը վերելք է ապրում, այդ թվում այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են սիրիական հարցն ու տնտեսությունը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հուլիսի 26-ին, Յոհանեսբուրգում՝ BRICS գագաթնաժողովի շրջանակներում։
«Մեր երկկողմանի հարաբերությունները վերելք են ապրում։ Դա ակնհայտ է և՛ ճգնաժամերի հաղթահարման բնագավառում, ես նկատի ունեմ սիրիական ճգնաժամը, և՛ տնտեսության բնագավառում։ Ըստ նախատեսվածի իրականացվում են մեր բոլոր խոշոր նախագծերը»,– հայտարարել է Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։
Երկու երկրների առաջնորդները նշել են համագործակցության զարգացումը ռազմական, առևտրի, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում։









































