ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդները գագաթնաժողովի շրջանակներում լուսանկարվելիս երկու անգամ շփոթել են իրենց երկրների դրոշները: Տեսանյութը հայտնվել է YouTube-ում:
Պատճառը կազմակերպչի սխալն է: Համացանցի օգտատերերը նշում են, որ առաջնորդներն իրենց տեղերը զբաղեցրել են հատակին դրված նշատախտակներին համապատասխան:
Քաղաքական գործիչները նկատել են սխալը և փոխվել տեղերով, սակայն նրանց վերջնական դիրքը այնուամենայնիվ չի համապատասխանել դրոշներին:










































