SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հուլիսի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարանի դիմաց Երևանի բնակիչ Հ. Վարդանյանին հրազենային վնասվածքներ պատճառած և փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արման Այվազյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և խոստովանել, որ ինքն է եղել կրակոցներ արձակողը։
Քննիչի որոշմամբ Ա. Այվազյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Այվազյանն աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:








































