Ավստրիական Ալպերում, Զելդեն կոմունայում, որտեղ Ջեյմս Բոնդի մասին պատմող «Սպեկտր» ֆիլմի մի քանի կարևոր տեսարաններ են նկարահանվել, բացվել է «007 Elements» գաղտնի գործակալի թանգարանը։

Թանգարանի մեծ մասը գետնի տակ է գտնվում, սակայն կան նաև Ալպերին նայող դահլիճներ։ Այցելուները ինտերակտիվ ձևաչափով ծանոթանում են Բոնդին խաղացող դերասան–կատարողների հետ, ընկնում են էքշն–տեսարանների մեջ և իմանում են, թե ինչպես են նրանք նկարվել։ Բացի այդ, այստեղ պահվում է Բոնդի զարմանալի իրերի հավաքածուն (լրտեսական ժամացույց, ոսկե ատրճանակ և այլն) և նրա մեքենաները։










































