Ձկնորսական նավի կապիտանը Ֆլորիդայի ափերի մոտ նկարահանել է հսկայական ատլանտյան հրուպերի հարձակումը շնաձկան վրա՝ գրում է iz.ru-ն:
Տեսանյութում երևում է, որ ոչ մեծ շնաձուկը կուլ է տվել ձկնորսական կարթը: Այդ պահին նրա կողքին անսպասելիորեն հայտնված հրուպերը բռնում է նրան և տանում օվկիանոսի խորքը: Ձկան քաշից կարթաթելը կտրվել է:









































