Tuesday, 16 06 2026
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը

Բացահայտվել է կալանավորի կազմակերպված խմբերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության 196 դեպք

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է կայուն կազմակերպված խմբերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության 196 դեպք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, տևական ժամանակ համասեռ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, ստեղծել է կայուն կազմակերպված խմբեր, որոնց ղեկավարել է ինտերնետ հասանելիություն ունեցող բջջային հեռախոսների միջոցով, բաժանորդային քարտերի կիրառմամբ։ Ըստ այդմ՝ պլանավորել է առերևույթ հանցագործության կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել դերերի բաշխում:

Քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը նշված խմբերի անդամների միջոցով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և շուրջ 196 դեպքով տարբեր անձանց ապօրինի իրացրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ինչպես կազմակերպված խմբի անդամների, այնպես էլ՝ կազմակերպված խմբին թմրամիջոցներ մատակարարած, խմբի անդամներից թմրամիջոց ձեռք բերած, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված այլ անձանց ինքնությունը, բացահայտվել կազմակերպված խմբի գործունեության մեխանիզմները, հայտնաբերվել հանցագործության գործիքները, հանցավոր նպատակներով օգտագործվող թաքստոցները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի ղեկավարի, անդամների և թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված 6 անձի առաջադրվել են մեղադրանքներ, նրանց վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ավելի վաղ նույն քրեական գործից անջատվել և դատարան են ուղարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված ևս 5 անձի վերաբերյալ քրեական գործերը:

Միաժամանակ, միջնորդագիր է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարին՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հանցագործություն ծնող պատճառները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում