Նիդեռլանդներում մեկնարկել է փողոցներից հավաքած օգտագործված ծամոնից պատրաստված մարզակոշիկների վաճառքը՝ գրում է hronika.info-ն:
Այդ մարզակոշիկները Ամստերդամում նորաձևության վերջին ճիչն են՝ ոճային, հարմար և դիմացկուն: Դժվար է գուշակել, որ ներբանները ծամոնից են արված, որոնք հավաքվել են փողոցներից:

Խանութներում հերթ է գոյացել այդ բացառիկ մարզակոշիկի համար:
Սինթետիկ կաուչուկից պատրաստվող ծամոնը դժվար է վերամշակել, իսկ տնտեսության մեջ կարելի է օգտագործել՝ որոշել են արտադրողները: Առավել ևս, որ տարեկան 17 միլիոն զբոսաշրջիկ ընդունող քաղաքում այդ հումքի ավելցուկ կա:










































