Ամերիկյան թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մեղադրել է դոպինգային ծառայություններին խտրականության մեջ։
«Երբ խթանիչները «պատահական» ստուգելու պահն է գալիս, դա հենց Սերենան է անցնում։ Ապացուցված է, որ բոլոր խաղացողներից հենց ես եմ ամենից շատը խթանիչների թեստեր հանձնում։ Խտրականությու՞ն է։ Կարծում եմ՝ այո։ Սակայն, ամեն դեպքում, ես կողմնակից եմ մաքուր սպորտին»,– իր Twitter-ում գրել է Սերենան։

Մինչ այդ Ուիլյամսը խթանիչների թեստ չէր անցել, քանի որ գործակալը, որը որ եկել էր կենսանյութը վերցնելու, թենիսիստուհուն չէր գտել տանը։ Գործակալը հրաժարվել է գնալ՝ առանց նյութը վերցնելու, արդյունքում վեճ է առաջացել։
Մարզուհին պատիժ չի կրի, քանի որ ստուգումը անց էր կացվել առանց նրա հետ ժամը համաձայնեցնելու և առանց կոնկրետ վայրի մասին պայմանավորվելու։





































