Եթե 2013-ին Սերժ Սարգսյանի փոխարեն լիներ մեկ այլ քաղաքական առաջնորդ, ընտրված ղեկավար, երկիրը կարող էր ուրիշ ընթացք ունենալ: Ողջամիտ դիմադրությունը, արժանապատիվ կեցվածքը միշտ շանս ունի հաջողության հասնելու: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց արձակագիր, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:
«Դաժան ճշմարտության վերաբերյալ մի զարմանալի բան ասաց Նիկոլ Փաշինյանը. «Չգիտեմ ԱՊՀ կառույցներում ընդունված է, թե ոչ, բայց ինձ չի հետաքրքրում, ես կասեմ ճշմարտությունը»: Միֆ է ստեղծված, թե դիվանագիտությունը մտքերը թաքցնելու արվեստ է. այո՛, դա կա դիվանագիտական մակարդակում, բայց պետության ղեկավարների մակարդակում հաճախ հենց ճշմարտությունն ասելու արվեստն է, եթե քո թիկունքում ազգային շահն է, ոչ թե քո ոհմակի շահը և թալանի ակնկալիքը»,- նշեց Վ. Մարտիրսյանը:
Արձակագիրը, անդրադառնալով դիտարկմանը, որ սոցիալական ցանցերում ֆեյք հոսքերը սկսել են լրջագույն մարտահրավեր լինել, և հայկական սոցիալական մեդիայում, ըստ մեդիափորձագետների, հակահեղափոխություն է, նշեց. «Ես վախենում եմ այդպիսի խուճապային գնահատականներից: Հակահեղափոխությունը խուճապային գնահատակն է: Այն ուժերը, ովքեր հեղափոխություն արեցին, հանդես են եկել իրական դեմքով և կրել են այն բոլոր վտանգները, որ այն ժամանակվա իշխանությունից կարելի էր սպասել, և նրանք այսօր ենթարկվում են հարձակումների ֆեյքերի, կեղծ օգտատերերի կողմից: Մեծամասշտաբ ճակատամարտեր են տեղի ունենում և կոփվելու հնարավորություն են տալիս: Դա կարևոր դպրոց է, որ չհանգստանանք… Հակահեղափոխության ռեսուրսը մեծ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































