Հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Նյու Ջերսիում համերգի ժամանակ բեմի վրա ընկել է՝ գրում է golos.ua-ը:
Երգչուհին «You Call It What Want» երգը կատարելիս հրել է պարող տղային, ինքը սայթաքել և ընկել է: Twitter-ում հայտնված տեսանյութն արդեն վիրուսային է դարձել:

Հայտնի է, որ երգչուհին իր շոու ծրագրով ելույթ է ունեցել Նյու Ջերսիի Metlife մարզադաշտում: Համերգի ժամանակ հորդառատ անձրև է եղել, ինչն էլ հավանաբար միջադեպի պատճառ է հանդիսացել:
Երգչուհին, սակայն, վեր է կացել և շարունակել ելույթը:
📹 | Taylor laughing off a small fall during CIWYW tonight #repTourMetlife (via @Ashzash) pic.twitter.com/XsniqpBDMI
— Taylor Swift News (@TSwiftNZBU) July 23, 2018











































