ԱՄՆ առաջիկա ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը արժեզրկել է ռուբլին՝ գրում է lenta.ru-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 19:50-ին մեկ դոլարն արժեր 63,5 ռուբլի, մինչդեռ 19:10-ին այն արժեցել է 62,6 ռուբլի:
Հուլիսի 24-ին ԱՄՆ նախագահը Twitter-ում գրել է, որ իրեն շատ է անհանգստացնում այն, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի առաջիկա ընտրություններին միջամտելու համար:
«Հենվելով այն փաստի վրա, որ ոչ մի նախագահ ինձ պես կոշտ դիրքորոշում չի ունեցել Ռուսաստանի նկատմամբ, նրանք ողջ ուժով կվանեն ժողովրդավարներին. նրանք հստակ չեն ուզում Թրամփին»,- գրել է ԱՄՆ նախագահը:
I’m very concerned that Russia will be fighting very hard to have an impact on the upcoming Election. Based on the fact that no President has been tougher on Russia than me, they will be pushing very hard for the Democrats. They definitely don’t want Trump!
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 24, 2018








































