23-ամյա գեյմերը բաժանվել է մեքսիկացի հաղորդավարուհի Յանեթ Գարսիայից, որպեսզի ամբողջովին նվիրվի համակարգչային խաղերին:

CompLexity Gaming թիմի խաղացողը իր բարդ որոշման մասին հայտարարել է YouTube ալիքով՝ ասելով, որ ինքը պարզապես ժամանակ չունի 26-ամյա գեղեցկուհու համար:

Տղայի խոսքով՝ ինքը պետք է կենտրոնանա Call of Duty խաղի վրա, որպեսզի բարելավի իր մասնակցությունը:

Յանեթը ծանր է տարել այդ բաժանումը, և համացանցի օգտատերերը արագ արձագանքել են աղջկա տառապանքներին՝ ասելով, որ նա գեղեցկուհի է, և շատ շուտով հրաժեշտ կտա մենակությանը:












































