Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ շրջանի առաջին՝ «Տոբոլ»-«Փյունիկ» հանդիպումը կսպասարկի էստոնական մրցավարական բրիգադը:
Հանդիպման գլխավոր մրցավարը Յուրի Ֆրիշերն է։ Նրան կօգնեն Սիլվեր Կոյիվն ու Վեյկո Մյոծնիկը։ Չորրորդ պաշտոնյան Կրիստո Կյուլյաստինենն է։
«Տոբոլ»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին, ժամը 19։00-ին (Երևանի ժամանակով)։








































