«Խորհրդարանական շատ երկրներ կան, որտեղ նախարարը կարող է լինել նաև պառլամենտի անդամ: Բայց արդյո՞ք եթե այդ հնարավորությունը չկա, այս համակարգը կորցնում է իր քաղաքական կարևորությունը. անկասկած՝ ոչ»,- նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ կառավարությանը անվստահության հարց առաջանալու դեպքում արդյո՞ք բոլոր նախարարները պետք է հրաժարական տան. «Անկասկած՝ ոչ: Նման դեպքերում խոսքը, որպես կանոն, վարչապետի և միգուցե մի քանի կարևորագույն օղակների ղեկավարների մասին է: Անկասկած, նման պարագայում քաղաքական մեծամասնությունը հնարավորություն ունի ձևավորելու նոր կառավարություն՝ հաշվի առնելով նաև իր ցուցակում հայտնված պատգամավորների ցանկը»:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ առաջարկը ընդդիմությանը հնարավորություն է տալիս ունենալու իր ստվերային կառավարությունը և քաղաքական իրողությունների փոփոխության ժամանակա հանդես գալ սեփական կառավարությամբ, որն արդեն հանրությանը ճանաչելի կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում:








































