Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, թե ինչով է սիրում զբաղվել «աշխարհի ամենադժվար աշխատանքից» ազատ ժամանակ՝ գրում է Sky News-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ հանգստյան օրերին սիրում է ուտելիք պատրաստել և տանը պահում է 150-ից ավելի խոհանոցային գրքեր:
«Կա մի քանի բան, որ ես անում եմ. ես սիրում եմ զբոսնել, սիրում եմ կերակուր պատրաստել, դա օգտակար է և կարելի է ուտել»,- ասել է Մեյը:
Նա ավելացրել է, որ բացի ճաշ պատրաստելուց, սիրում է նաև դիտել ամերիկյան «Ծովային ոստիկանություն» հեռուստասերիալը:








































