Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել տարածքային կառավարման և գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:











































