«Ռուսական ռազմաբազայում կամ սահմանապահ զորքերում ծառայություն անցնող ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության վիճակը խիստ խոցելի է»,- նկատեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Ինչ վերաբերում է Փանիկում տեղի ունեցած միջադեպին, իրավապաշտպանն ասաց. «Սա միջադեպ չէ: Սա ես համարում եմ ահաբեկչական գործողություն խաղաղ բնակիչների նկատմամբ, երբ օրը ցերեկով կրակում են գյուղի մեջ»:
Սաքունցը կարևորում է նաև ՀՀ պետբյուջեից ռուսական բազայի և սահմանապահ զորքերի կենսագործունեության համար հատկացվող միջոցների նկատմամբ աուդիտը. «Ընդհանրապես ռուսական բազայի գործունեության նկատմամբ մոնիթորինգի ինստիտուտը հասկանալի չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































