Wednesday, 01 07 2026
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար

Մեզ համար սա տհաճ է. ռուս պրանկերների արարքը համարժեք պատասխան պետք է ստանա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը քաղաքագետ Միքայել Զոլյանն է։

Պարոն Զոլյան, ռուս պրանկերները վարչապետ Փաշինյանի անունից զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերին և ծաղրել։ Հաշվի առնելով, որ սա առաջին դեպքը չէ, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրավիճակը։

-Նախ ասեմ, որ այդ զանգերը տեղի են ունեցել ոչ թե հիմա, այլ անմիջապես հեղափոխությունից հետո: Պարզապես հիմա են հրապարակվել: Այստեղ կարևոր է հասկանալ, թե ով էր թիրախը: Մեզ մոտ հաճախ ընկալվում է, որ հիմնական թիրախը Հայաստանն էր և Նիկոլ Փաշինյանը:

Բայց, կարծում եմ, իրականում հիմնական թիրախը եղել են հենց ԵՄ պաշտոնյաները: Եվ դա նաև բացատրում է, թե ինչու է դա հրապարակվում հենց հիմա՝ Բրյուսելում ԵՄ-Թրամպ հակասությունների ֆոնին, և Հելսինկիում Թրամպ-Պուտին հանդիպումից հետո:

Ռուսաստանին ձեռնտու է, որ ԵՄ և ԱՄՆ միջև եղած հակասությունները խորանան, և այդ խոսակցությունների հրապարակումը նպաստում է դրան: Իհարկե, մեզ համար տհաճ է, որ դրա մեջ օգտագործվել է Նիկոլ Փաշինյանի անունը, և դա կարող է վնասել մեր երկրի միջազգային վարկին, այնպես որ պետք է մեր ռուս գործընկերներին հասկացնենք, որ նման բան չպետք է կրկնվի:

Բայց եկեք գիտակցենք, որ, ամենայն հավանականությամբ, մենք չենք եղել հիմնական թիրախը: Անգամ եթե նաև ուզեցել են մեզ մեսիջ ուղարկեն, հավանաբար դա եղել է երկրորդական նպատակ:

Արդյո՞ք այդ անձինք կարող էին առանց ռուսական հատուկ ծառայությունների գիտության նման վարք դրսևորել, հնարավո՞ր է, որ այսկերպ փորձում են վնասել հայկական հեղափոխությանն ու նրա առաջնորդին։

-Ես չեմ կարող որևէ բան հաստատ ասել, քանի որ փաստերի չեմ տիրապետում, բայց կարծում եմ շատ հավանական է, որ այդ պրանկերերն այսպես ասած հասարակ մարդիկ չեն: Պարզ է, որ նման բաներ իրականացնելու համար պետք են լուրջ տեխնիկական հնարավորություններ:

Բացի այդ, եթե այդ ամենը համաձայնեցված չլիներ, կտեսնեինք, որ նրանց պատժում են, բայց նման բան չի եղել: Այլ հարց է, թե ինչ մակարդակում է այդ համաձայնեցումը կատարվում: Դա պետք է պարզել, որպեսզի հասկանանք, թե ում հետ պետք է խոսել, որ նման բան չկրկնվի: Անձամբ ես կարծում եմ, որ Փաշինյան-Պուտին հանդիպումներից հետո նոր զանգեր դժվար թե լինեն:

Այլ հարց է, որ կարող է լինեն հին ձայնագրություններ, որոնք կհրապարակվեն: Բայց սա զուտ իմ անձնական կարծիքն է, որևէ փաստեր ես չունեմ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ես արդեն ասացի՝ չեմ կարծում, որ սա ուղղված էր հատուկ Հայաստանի դեմ, հիմնական թիրախը ԵՄ-ն է: Բայց ամեն դեպքում պետք է բացատրել ռուս գործընկերներին, որ մեզ համար սա տհաճ է:

Այդ պրանկի մասին տեղեկատվությունն ակտիվորեն տարածվում է ռուսական լրատվամիջոցներով, տպավորություն կա՞, որ ռուսական կողմը միտումնավոր սրում է իրավիճակը։

-Սա ևս ես կապում եմ Բրյուսելի և Հելսինկիի հանդիպումների, Մոսկվա-Վաշինգթոն-Բրյուսել եռանկյունու հետ: Հիմնական հաղթաթուղթը ռուսական կողմի մեջ համար այդ խոսակցության մեջ՝ Յունկերի բացասական արտահայտություններն են Թրամփի մասին:

Պուտինի հետ հանդիպումից հետո սա կուժեղացնի ԵՄ և Թրամփի միջև հակասությունները: Եթե Հայաստանին ինչ-որ մեսիջներ ուղարկելու նպատակ կար, ապա այն երկրորդական էր: Սակայն, դա իհարկե, չի նշանակում, որ նորմալ է, որ մեր պետության ղեկավարի անունն օգտագործվում է նման նպատակներով:

Ի՞նչ պիտի անի պաշտոնական Երևանը, ինչպե՞ս արձագանքի և կանխի առաջիկայում նման դրսևորումները։

-Սա բավականին նուրբ հարց է: Կարծում եմ, սա այն դեպքն է, երբ պաշտոնական հայտարարություններով կամ նոտաներով գործին միայն վնաս կարող է հասցվել: Կարծում եմ, այստեղ պետք է գործել ոչ պաշտոնական ալիքներով: Նախ, պետք է հասկանալ, Ռուսաստանյան իշխանության մեջ որ խմբավորումն է այս ամենի հեղինակը և ինչ մակարդակով է դրան դաբրո տրվել, և հասկացնել, որ այս ամենը վնասում է մեր երկկողմ հարաբերություններին:

Միաժամանակ, պետք է նաև ոչ-պաշտոնական կերպով կապվել ԵՄ պաշտոնյաների հետ, և համոզվել, որ նրանք հասկանում են, որ այս ամենի հետ մենք որևէ առնչություն չունենք: Չեմ կարծում, որ նման դեպքերը կկրկնվեն, քանի որ միջազգային պաշտոնյաներն այլևս ավելի զգույշ կլինեն, բացի այդ Նիկոլ Փաշինյանին արդեն ճանաչում են, և նման բաների կրկնությունն այլևս պակաս հնարավոր է:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նշում է, թե Հայաստանի լռությունը կարող է հպատակություն, և հնազանդություն դիտարկվել։ Ձեր կարծիքն այդ կապակցությամբ։

-Այո արձագանք պետք է լինի, բայց պետք է զգույշ լինել, որ այդ արձագանքն ավելի չվնասի գործին:  Եթե պետք է լինի պաշտոնական արձագանք, կարծում եմ, ոչ ավելի բարձր մակարդակով, քան ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:

Դրա փոխարեն, օրինակ, պետք է լինի փորձագիտական հանրության, կամ մշակութային ֆիգուրների մակարդակով, կամ օրինակ ռուսաստանաբնակ հայերի կողմից: Օրինակ, կարելի է, այդ պրանկերներից հետաքրքրվել թե ինչու են Նիկոլ Փաշինյանի անունից զանգում, այլ, ոչ թե ասենք, Իլհամ Ալիևի:

Այստեղ կարող էին իրենց վերաբերմունքն արտահայտել ՌԴ հայկական կազմակերպությունները, բայց ցավոք դրանք շատ իներտ են: Իսկ հիմնական աշխատանքը պետք է արվի պաշտոնական մակարդակով, բայց ոչ հանրային: Պարզապես, պետք է տեղ հասցվի մեր դժգոհությունը և ակնկալիքը, որ նման բաներ չեն կրկնվի:

Եթե ուզում են այլ երկրների պաշտոնյաներին հիմար վիճակի մեջ դնել, դա իրենց գործն է, բայց թող օգտագործեն մեկ այլ երկրի ղեկավարի անունը:

Նշենք, որ ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն (Վովան) ու Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերին, ներկայացել են որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Վովանն ու Լեքսուսը բողոքել են Յունկերին ԱՄՆ–ի ճնշումներից, իսկ Յունկերն էլ պատասխանել է է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի հասկանում, թե ինչ է կատարվում»։

«Եվ մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել, թե ինչ է կատարվում Հայաստանում»,– ասել է Յունկերը։

Բացի այդ, պրանկերները Յունկերին հրավիրել են խորովածի, որը կարելի է անել Երևանի հրապարակում, նաև «միտինգանման մի բան անել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում