Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսային բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ հրեական պետությունը կշարունակի գործողությունները Սիրիայում՝ ընդդեմ իրանական ուժերի ամրապնդման:
Այս մասին հաղորդել է Իսրայելի վարչապետի գրասենյակը տարածված հաղորդագրության մեջ:
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում և իրավիճակը Սիրիայում,- ասվում է փաստաթղթում:- Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը կշարունակի գործել Սիրիայում իրանական ուժերի ամրապնդման դեմ»:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը և սիրիական կարգավորման հարցը:









































