ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է գնդակը, որը Հելսինկիի գագաթնաժողովի ժամանակ նրան է նվիրել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Business Insider-ը։
Նշվում է, որ դա սովորական գործընթաց է բոլոր նվերների համար, որոնք հանձնում են ԱՄՆ նախագահին։

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը Թրամփին գնդակ է նվիրել, որը «ներկա է գտնվել» Ռուսաստանի նախագահի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու լիազորությունները Կատարի նախագահին հանձնելու արարողությանը։
Թրամփն այն նվիրել է կնոջը՝ Մելանյային և ասել, որ դա նվեր կլինի որդու՝ Բերոնի համար։












































