Հուլիսի 20-ին ժամը 17:49-ին Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում, Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Ժամը 17:49-ին Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է հրդեհի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 18:49-ին Մարտունու ՀՓՄ-ից օգնության է մեկնել 2-րդ հրշեջ ավտոմեքենան:
Հրդեհը մարելու համար հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ֆիզուլի տեղանքից օգնության հասած ևս 2 հրշեջ ավտոմեքենաներ՝ իրենց մարտական հաշվարկներով: Հրդեհաշիջման աշխատանքներին Մարտունի քաղաքից մասնակցել են նաև 100 բնակիչ:








































