Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Ֆուտբոլը՝ ԱԱԾ ստվերի տակ, կամ՝ երբ ամեն ինչ վերածվում է զավեշտի

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ցանկանում է գլխավորել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Այս լակոնիկ նախադասությունն ընկալվեց որպես կայացված որոշում։ Արդեն մի քանի ժամ հետո «Շիրակ» ակումբը հայտարարեց, որ վերադառնում է առաջնություն։ Վանեցյանի թեկնածությունը պաշտպանող հայտարարություններով հանդես եկան «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբները։

Խնդիրը բազմաշերտ է, և տեղի ունեցողն առնվազն մտահոգիչ է մի քանի հարթության վրա։ Եթե նույնիսկ նախորդ քրեաօլիգարխիկ համակարգի բնույթն այնպիսին է, որ հետհեղափոխական Հայաստանում օբյեկտիվորեն առաջնային դեր է վերապահվում ԱԱԾ-ին, ապա հեռանկարի տեսանկյունից խիստ վտանգավոր է հատուկ ծառայությունը դարձնել պետական համակարգի առանցք՝ նրան կցելով նաև մարզական, հասարակական ոլորտներ։ Նման տենդենցն առնվազն հակասության մեջ է մտնում թավշյա հեղափոխության համատեքստի հետ ու վաղ թե ուշ առաջացնելու է նաև Հայաստանի միջազգային գործընկերների տարակուսանքը։

Պետական, հատկապես ուժային կառույցի ղեկավարի՝ ՀՖՖ նախագահ դառնալը չի խոսում պետական, հանրային հարաբերերությունների արդիականացման մասին։ Անգամ շատ մեծ ժողովրդականություն վայելող ԱԱԾ պետը չի կարող ՀՖՖ արդիականացման խորհրդանիշ դառնալ, եթե նույնիսկ համարենք, որ Վանեցյանը ֆեդերացիան «գրավում» է դրա ապաօլիգարխացման համատեքստում։

ՀՖՖ-ն պետք է ազատագրվի օլիգարխիկ կառավարումից, սակայն հնարավորինս հեռու պահվի պետական վերահսկողությունից, քաղաքական կոնյունկտուրայից։ Վարկանիշները, ժողովրդականությունը հարաբերական կատեգորիաներ են ու հատկապես այնպիսի երկրներում, որտեղ հասարակության գրեթե կեսը աղքատ է, ու շուտով ժողովուրդը հոգնելու է տեսարաններից՝ պահանջելով հաց։ Այսինքն՝ Հայաստանի նման երկրներում նույնիսկ ամենաիդեալական իշխանությունը շատ կարճ ժամկետում ունենում է վարկանիշային կորուստ, ընդ որում՝ նաև որակական հարթության վրա, ու այդ դեպքում դարձյալ տուժելու է ֆուտբոլը, որովհետև իշխանությանը զուգահեռ քննադատվելու է նաև ՀՖՖ-ն՝ նրա նախագահով հանդերձ։

ԱԱԾ-ն օբյեկտիվորեն ռեպրեսիվ մարմին է՝ իր ֆունկցիոնալ նշանակությամբ և նաև մեր մենթալիտետով, որը հաստատ արմատապես չփոխվեց նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո։ Սա ինքնին ենթադրում է, որ Հայաստանի ֆուտբոլային աշխարհ Վանեցյանը բերելու է ոչ թե կրեատիվ մոտեցումներ, ազատություն, այլ լավագույն դեպքում՝ կարգապահություն, որի և դեսպոտիզմի սահմանը Հայաստանի տիպի երկրներում դարձյալ խիստ հարաբերական է։

Սակայն խնդիրն ունի շատ ավելի սկզբունքային ենթաշերտ։ Հայաստանն ըստ էության պատերազմող երկիր է, ու ԱԱԾ ղեկավարի գերծանրաբեռնվածության մասին սրանով ամեն բան ասված է։ Եթե սրան հավելենք այն կարևոր հանգամանքը, որ ԱԱԾ-ն այսօր իր բուն գործառույթներից՝ հետախուզությունից և հակահետախուզությունից բացի, ըստ էության կոորդինացնում է նաև հակակոռուպցիոն պայքարը, ապա ԱԱԾ տնօրենն անգամ ժամանակ չի ունենում ընտանիքին հատկացնելու, հանգստանալու համար։ Այս պարագայում պարզապես զավեշտ է ֆուտբոլով Արթուր Վանեցյանին «ծանրաբեռնելը», մանավանդ՝ ԱԱԾ այսօրվա տնօրենին ու սիրված մարզաձևին չի կապում նրա կենսագրության որևէ դրվագ։

Արթուր Վանեցյանի անձնական որակների դեմ ոչինչ չունենք, չենք կասկածում նաև նրա աշխատասիրությանը և հետևողականությանը, սակայն ՀՖՖ նախագահի պաշտոնում նրա ընտրվելուց չեն շահում ո՛չ երկրի անվտանգությունը, ոչ էլ ֆուտբոլը։ Ավելի շուտ՝ ֆուտբոլը մնալու է ԱԱԾ ստվերի տակ՝ բովանդակային և զբաղվածության առումով, ինչի հետևանքով ՀՖՖ-ում ստեղծված ճգնաժամը ոչ թե հաղթահարվում է, այլ լավագույն դեպքում՝ կոնսերվացվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում