ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովը չի համաձայնել քննարկել Կոնգրեսի՝ թարգմանչուհի Մարինա Գրոսին հարցաքննության կանչելու առաջարկությունը։ Վերջինը ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հուլիսի 16-ին, Հելսինկիում հանդիպմանը, հաղորդում է Politico-ն։ Պարբերականի տվյալներով՝ հանձնաժողովի նախագահ Դևին Նունյեսը սկզբից ևեթ հրաժարվել է աջակցել այդ նախաձեռնությանը։
Հանձնաժողովն առաջարկությունը քննարկել է շուրջ 20 րոպե։ Նախաձեռնության դեմ է քվեարկել 11 կոնգրեսական, կողմ՝ վեցը։
Հարցումը հետախուզական հանձնաժողովին հղել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։












































